Կա հոգու աչք, սրտի աչք, մտքի և, վերջապես, մարմնի աչք, որը պարզապես տեսնում է աշխարհը իր բոլոր մանրամասներով հանդերձ, իր արտաքին բացատրմամբ, ըմբռնողականության վերացականությամբ, ուր առարկան, իրը, ամենայն բան երևութական են:
Վեհափառ Հայրապետն ապրեց ոգեղեն մի կյանք՝ աթեիստական ճնշումների դժվարին տարիներին (1955-1994 թթ.)` մոտ քառասուն տարվա գահակալությամբ հայ առաքելական եկեղեցին ծառայեցնելով որպես ժողովրդի հոգևոր ու բարոյական հենարան:
Մեկ այլ փաստ էլ նշեմ: Պատմության ընթացքում Հայաստանի 12 մայրաքաղաքներից 5-ը` Երևանը, Արմավիրը, Դվինը, Վաղարշապատը և Արտաշատը, գտնվում են այսօրվա Հայաստանի տարածքում:
Մեր ընթերցողներից շատերի զավակները կամ մերձավորները գտնվում են բանակային ծառայության մեջ, և իհարկե ինչ-որ բանով կուզենային նրանց օգտակար ու զորավիգ լինել։
Երբ մարդու առջևից անէանում է նրա աչքերը ծածկող շղարշը և բացվում է իրական կյանքի ճշմարտությունը, և մարդը սկսում է արժևորել հոգևոր կյանքի իմաստը, որն աստիճանաբար բացահայտում է երկնային իրականության անպատմելի անսահմանությունը, անհատը հաղորդակից է լինում կյանքի հարատևության զորությանը:
Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը Խաչվերացն է: Այն հիշատակությունն է Սբ. Խաչի գերությունից վերադարձի և փառաբանության: Հայ Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Այս տարի այն նշվում է սեպտեմբերի 13-ին:
Թերևս բոլորը չէ, որ գիտեն, թե երբ է ծնվել աշխարհի Փրկչի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Մայրը, ով նաև բոլորիս Մայրն է, քանզի նրանից ծնվածը մեր Տերն ու Աստվածն է, և այդ պատճառով է, որ մենք Մարիամ կույսին նաև Աստվածամայր կամ Աստվածածին ենք անվանում:
Լուսանկարում Ալեքսանդր Մեն քահանան է, ով կացնահարվեց ու դաժանաբար սպանվեց 1990 թվականի սեպտեմբերի 9-ին, իր տանը մոտենալիս, Խորհրդային Միության փլուզումից ուղիղ մեկ տարի առաջ։
Պաշտել նշանակում է մեծարել ու պատվել քեզնից մեծ ու զորավոր մեկին` Աստծուն կամ Նրա սրբերին ու հրաշագործներին, ապա` երկրային մեծությունները, սկսած սիրելի ծնողներից, վերջացրած տնեցիներով ու երեխաներով։
Ընթերցողներիս հետ այսօր խոսելու եմ մի նյութի շուրջ, որը միշտ էլ հետաքրքրել է մարդկանց: Խոսելու եմ արհամարհանքի մասին։ «Ի՞նչ է արհամարհանքը, ինչո՞ւ են մարդիկ մեկը մյուսին արհամարհում, ի՞նչն է դրա պատճառը, որո՞նք են դրա հետևանքները, ինչպիսի՞ մարդիկ են արհամարհում»։
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...